«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները:

Ավիաընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև մայիսի 15-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը։

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը։

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում