ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարացվի 30 օրով․ «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունները չընդունվեցին
13/04/2020 19:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Խորհրդարանում ավարտեց արտակարգ դրությունը 30-օրով երկարացնելու մասին կառավարության որոշումից հետո հրավիրված հատուկ նիստը։
Խորհրդարանական ոչ մի խմբակցություն կառավարության որոշման դեմ հանդես չեկավ, իսկ ԼՀԿ առաջարկներն՝ ուղղված սահմանափակումներից որոշների վերացմանը՝ չընդունվեցին։
ԼՀԿ-ն հանդես էր եկել առաջարկով՝ սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ թույլատրել Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպումը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ վերացվել են արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցնների նկատմամբ արգելքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում