Մեսսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին
13/04/2020 22:31
![Մեսսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/0b7f0a865a30fb1bfcb1b2c092e671bf.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, 168.am: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր շարունակում են աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում: Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր ընտանիքից հեռու են, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»,- գրել է ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում