«Հրապարակ»․ Բուռն քննարկումներ՝ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգ դրության երկարաձգմանը

«Հրապարակ»․ Բուռն քննարկումներ՝ կառավարությունում. ոմանք դեմ են եղել արտակարգ դրության երկարաձգմանը

«Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը ևս 30 օր երկարաձգելու շուրջ:

Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետևանքների կհանգեցնի:

Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, և ապրիլի վերջին 3 հազար և ավելի վարակակիր ենք ունենալու:

Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը և այլն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում