«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանը՝ գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիր մասին

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանը՝ գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիր մասին

«Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ կառավարության քայլերը՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Կառավարությունն ընդամենը գնում է իրադարձությունների հետևից և կանխարգելման գործընթացներ չի իրականացնում, էլ չենք ասում, թե սկզբնական շրջանում որքան անլուրջ էր մոտեցումն այս արհավիրքին»:

Ի՞նչն է պատճառը` կառավարելու հմտության պակա՞սը, թե՞ ֆինանսների դեֆիցիտը։ «Ոչ փորձառու, ոչ կոմպետենտ մարդիկ են շատ հաճախ զբաղեցնում պատասխանատու պաշտոնները, որոնք ինքնասիրահարվածի բարդույթ ունեն և խորը մեծամտություն են դրսևորում»:

Ո՞ւմ նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, պարետ Տիգրան Ավինյանի՞ն։ «Բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց գործը չեն կարողանում պատշաճ կատարել, նաև չեն հետևում այլոց խորհուրդներին»:

Դե, ՀՅԴ-ն բավականին ծեր և տարիքն առած է, ի՞նչ հետևեն, տեսեք` իրենք որքան դինամիկ ու արագ են պարգևավճարների հարցում։ «Էդ մասին թող ՀՀ քաղաքացիները դատեն»:

Իսկ վերջին` գազի ու էլեկտրաէներգիայի օժանդակության ծրագիրն ինչպե՞ս եք գնահատում։ «Գիտեք` տպավորություն է, որ 100 փաստի տրամաբանությամբ ինչ-որ գործողություն է, ընդամենը թվեր հնչեցնելու համար` 220 հազար ընտանիք, 600 հազար մարդ, բայց հարցի լուծման էֆեկտիվություն ու արդյունավետություն չկա, այն երկրորդ պլանում է, իրենց համար կարևորը մեծ-մեծ թվեր հնչեցնելն է, ինչն էլ, անշուշտ, ադեկվատ որոշում չէ»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում