Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
14/04/2020 12:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են, որ օրավարձով աշխատողներ են և երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։ Նշենք նաև, որ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ՀՀ-ում օրավարձով աշխատողներ չկան, կան ստվերում աշխատողներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում