ԱՊԼ-ի ակումբները պատրաստվում են մայիսի վերջին վերսկսել թիմային մարզումները
14/04/2020 13:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Պրեմիեր լիգայի ակումբները պատրաստվում են մայիսի վերջին վերսկսել թիմային մարզումները, հայտնում է Daily Mail-ը: Համապատասխան ցուցումները արդեն ուղարկվել են թիմերի խաղացողներին:
Ֆուտբոլիստներին ուղղված նամակում խորհուրդ է տրվում անցնել տնային մարզումների ինտենսիվ գրաֆիկին մինչև մայիսի 4-ը: Ֆուտբոլիստները պետք է նաև պատրաստ լինեն վերսկսել ֆուտբոլային մարզումներըը հատուկ ծանուցումից 48 ժամ անց:
ԱՊԼ-ի հանդիպումները դադարեցվել էին մարտի 13-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ապրիլի 3-ին դադարն անորոշ ժամանակով երկարացվել է:
Ավելի վաղ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանին խոսել է միջազգային խաղերի վերսկսման հնարավոր ժամկետների մասին, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում