Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1197-ի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1197-ի, վերջին մեկ օրում վարակման 49 նոր դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի կառավարությանն առնընթեր օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք է արձանագրվել, 62 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այսօրվա դրությամբ երկրում 1197 վարակման դեպք է բացահայտվել, 351 մարդ ապաքինվել է, 13-ը՝ մահացել, 833-ը շարունակում են բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,– ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ վարակվածներից 24-ի վիճակը ծանր է գնահատվում, 28-ինը՝ միջին ծանրության, մյուս հիվանդների վիճակը կայուն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: Ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1.9 միլիոնը, հիվանդությունից մահացածներինը՝ 120 000-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում