Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները
15/04/2020 12:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Գերմանական «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը թիմի մարզումից նկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ապաքինվել է վնասվածքից ու վերադարձել մարզումներին:
Հիշեցնենք, որ փետրվարին Ադամյանն աջ կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատության էր ենթարկվել: Իսկ վերջերս, ՀՖՖ-ի պաշտոնական էջի հետ զրույցում հայտնել էր, որ հույս ունի առաջիկայում վերադառնալ խաղադաշտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում