Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին
15/04/2020 16:13
![Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/2a83fd45fdc7c262c3ce2d3fe63d408d.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջի միջոցով շնորհավորել է Արցախի ժողովրդին ընտրությունների անցկացման առթիվ։
«Շնորհավորում եմ ազատ և ժողովրդավար Արցախի ժողովրդին ընտրությունների ամբողջացման համար։
Նրանք մանդատ տվեցին իշխանություններին Արցախի անվտանգության հետագա ուժեղացման համար և ներկայացնելու նրան խաղաղ գործընթացում։
Մենք շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը Արցախի հետ հասնելու մեր ընդհանուր նպատակներին»,– անգլերենով գրել է Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում