Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որը ծրագրված էր անցկացնել ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ժամկետները դեռ չեն հստակեցվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ժամկետները դեռ չեն հստակեցվել»,- ասել է Զայնետդինովը:

ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում