Դատախազությունն զբաղվում է Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ստացել է Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունն ու զբաղվում է դրանով: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դատախազության հասցեին օրերս հնչեցրած քննադատությանը: «Նախագահի քննադատությունն ուղղված էր նրան, որ մենք Վերահսկիչ պալատի նյու թերից չենք առանձնացրել այն դեպքերը եւ չենք զբաղվել որպես քրեաիրավական հատկանիշներ կրող նյութեր: Մենք դրանով կզբաղվենք: Ես հանձնարարել եմ պետական շահերի պաշտպանության վարչության պետին, որպեսզի լրատվամիջոցների օժանդակությամբ իրազեկենք հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հովսեփյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ 2008-ից ի վեր իր ղեկավարած կառույցը ՀՀ Վերահսկիչ պալատից ընդհանուր առմամբ 18 նյութ է ստացել, որից 7-ը Դատախազության պահանջով: Հովսեփյանն ասել է, որ նախկինում ՎՊ-ի կողմից ներկայացված 189 միլիոն դրամի վնասից վերականգնվել է 508 միլիոն դրամը, իսկ վնասի նախնական չափն ավելացել է լրացուցիչ փորձաքննությունների ու ստուգումների արդյունքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում