Ռայթ․ Անրին ֆուտբոլի Ջորդանն էր
15/04/2020 19:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը խոսել է թիմի նախկին խաղացող Թիերի Անրիի մասին։
«2001-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում Անրիի դեմ խաղալն անհնար էր։ Այդ ժամանակ նա ֆուտբոլի Մայքլ Ջորդանն էր։ Հաճելի էր նրա խաղին հետևելը»,-Ռայթի խոսքերն է փոխանցում BBC-ն։
«Արսենալի» կազմում Անրին հանդես է եկել 1999-2007 թվականներին։ 2012-ին ֆրանսիացին վարձակալական հիմունքներով վերադարձավ լոնդոնյան ակումբ, որտեղ 4 խաղ անցկացրեց։ «Զինագործների» հետ նա երկու անգամ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն, ինչպես նաև 3 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, իսկ 2 անգամ՝ սուպերգավաթը։
Ներկայումս Անրին գլխավորում է կանադական «Մոնրեալ Իմպեկտը», որտեղ աշխատում է 2019-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում