Առաջիկայում ունենալու ենք տնտեսական նույն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Times.am: Սահմանափակումները միայն թղթի վրա են, արտակարգ դրության ռեժիմ Կառավարությունը, ցավոք, չկարողացավ ապահովել։ Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ–ում արտակարգ դրության մեկ ամիսը, նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Մարդիկ բավականին ազատ շրջում են, ոստիկանները գալիս, հարցնում են, թուղթ են ցույց տալիս և վերջ, ազատ ես։ Արտակարգ դրության ռեժիմ Կառավարությունը չկարողացավ հաստատել։ Ձեռնարկությունները փակ են, բայց մարդիկ փողոցներում են։ Ես հասկանում եմ, որ արտակարգ դրության ռեժիմ պարտադրելը ոչ պոպուլյար քայլ է և պոպուլիստ իշխանության համար դա դժվար իրագործելի է, բայց պետք է այդ որոշումը կարողանային իրականացնել»,– նկատեց Ա․ Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե փոխոստիկանապետը նշում է, որ ոստիականական ուժերը չեն բավականացնում բոլորին հսկելու և փողոց դուրս չթողնելու համար, Ա․ Խաչատրյանը պատասխանեց, որ, ըստ պարետի որոշման, դա կարելի է անել ուժային այլ կառույցների օգնությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վիճակին և վարչապետի այն հայտարարությանը, թե «Այս իրավիճակից Հայաստանը ուժեղացած է դուրս գալու», Արթուր Խաչատրյանը նկատեց, որ առաջիկայում ունենալու ենք տնտեսական նույն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր, քանի որ ՀՀ տնտեսական համակարգը նույնն է, իսկ վարչապետի հայտարարությունն անհիմն է և լուրջ չէ։
«Հայաստանն ինչ է արտադրում, որ շահի, նախ՝ չգիտենք՝ ինչ կլինի 2 տարի հետո և երկրորդը՝ ինչ ենք արտադրում։ Մենք արտադրում ենք հանքաքար, որի գները բավականին ընկած են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում