«Փաստ»․ ԵԱՏՄ-ն նոր կարգավորումներ և գործիքակազմ կներկայացնի, որ չզիջի իր հիմնական մրցակցին՝ ԵՄ-ին

«Փաստ»․ ԵԱՏՄ-ն նոր կարգավորումներ և գործիքակազմ կներկայացնի, որ չզիջի իր հիմնական մրցակցին՝ ԵՄ-ին

«Մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ում հնարավոր է տեղի ունենան որոշակի կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչի մասին վերջին հանդիպման ժամանակ փակ ձևաչափով քննարկել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Մասնավորաբար, տվյալ պարագայում խոսքը կառույցի ստրատեգիական կարգավիճակում առանցքային փոփոխություններ և նոր կարգավորումներ կատարելու մասին է։

Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ն ձևավորվել է որպես կառույց՝ իր մեջ ունենալով առաջին հերթին զուտ տնտեսական բաղադրիչ (սկզբնական տարբերակով՝ Մաքսային մiություն)։

Այսպիսով, «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, նախատեսվում է կառուցին որոշակի քաղաքական բաղադրիչ հաղորդել, որն իր հերթին միությանը կտա առավել բարձր աշխարհաքաղաքական կարգավիճակ, որպեսզի հետագայում, միության ընդլայնմանը զուգահեռ, հստակ մշակվի աշխարհաքաղաքական ռազմավարություն և մարտավարություն։

Մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ միության անդամ երկրները ներքին շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացնում և փորձում հասկանալ, թե ինչ կարգավորումներ և գործիքակազմ ներկայացնեն, որպեսզի ԵԱՏՄ-ն իր նոր «տեսքով» չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին։

Մեզ հասած տեղեկության համաձայն, հայաստանյան իշխանությունները, չնայած երկրում տիրող արտակարգ դրության պայմաններին, այս հարցը չեն անտեսել և բավականին ակտիվ քննարկումների փուլում են»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում