«Հրապարակ». Ինչո՞վ էր պայմանավորված Փաշինյանի փափուկ տրամադրությունը

«Հրապարակ». Ինչո՞վ էր պայմանավորված Փաշինյանի փափուկ տրամադրությունը

«Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանը, ի տարբերություն դրան նախորդած քննարկումներին, անցավ ընդգծված սիրո և համերաշխության մթնոլորտում։

Երբեմնի ագրեսիվ, ամեն առիթով ընդդիմության վրա մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանը երեկ փափուկ տրամադրություն ուներ, ընդդիմադիրների հարցերին պատասխանում էր աննախադեպ հարգանքով ու գորովանքով։ Նա մի քանի անգամ հատուկ շեշտեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, հատկապես Էդմոն Մարուքյանի հարցերի կարևորությունը՝ նշելով, որ շատ կարևոր հարցեր են բարձրացնում, շնորհակալություն հայտնեց նրանց, անգամ խնդրանքով դիմեց։

Վարչապետի ձայնի մեջ հանդարտություն էր նկատվում, ձայնը չէր դողում, ոչ մեկի վրա չէր բղավում, ոչ ոքի չէր ծեփում ասֆալտին։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այնպես էր հարձակվել նույն Էդմոն Մարուքյանի վրա, որ թվում էր՝ կխեղդի նրան հենց ամբիոնի մոտ։

Սա, թերևս, կորոնավիրուսի «զորությանն» արժե վերագրել, երբ ճգնաժամի մեջ հայտնված վարչապետը վերջապես գիտակցել է, որ ընդդիմության հետ պետք է ոչ թե թշնամանալ ու անընդհատ քարկոծել՝ իրենց քննադատելու համար, այլ բարեկամանալ՝ գոնե առերևույթ և գոնե այս ճգնաժամային շրջանում, երբ միայն համախմբված պայքարը մեզ դուրս կբերի ստեղծված ծանր իրավիճակից»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում