Կարանտինում գտնվող մոտավորապես 300 քաղաքացու մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 48 նոր դեպք, 61 առողջացում: Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը: Ընդհանոևր դեպքերի թիվը 1159 է: Միջոցառումները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրութամբ մոտ 1500 քաղաքացի դուրս է եկել կարանտինից․ «Տեղեկացնեմ նաև, որ կարանտինում գտնվող մոտավորապես 300 քաղաքացու մոտ դրական արդյունք է հաստատվել: Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումներն արդյունավետ են, եթե դրանք չլինեին, այդ 300 պացիենտին հնարավոր է հետազոտած չլինեինք»:
Նախարարի խոսքերով, այսօրվա դրությամբ մահճակալային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված․ «Եթե այս տեմպը պահենք, հանրությունը բոլոր խորհուրդները պահի, գործատուները պահպանեն սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ իրավիճակը կառավարելի կմնա երկար ժամանակ»:
Թորոսյան նաև ասաց, որ 24-ժամյա ռեժիմով իրականացվել է 537 թեստ. «Բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն են մուտքագրվել համակարգ, ընդհանուր թիվը հասնում է 810-ի:
Այլ երկրների հետ համեմատած՝ մենք այս առոմով բավական լավ դիրքերում ենք աշխարհում:
Իհարկե մենք թեստերն անում ենք ցուցումներով՝ աստիճանաբար լայնացնելով դրանց շրջանակները: Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովելու, կանենք դա, սակայն այս պահին այսքանն էլ բավարար է»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ 16 թեստից մեկ դրական պատասխան է լինում, ինչը լավ ցուցանիշ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում