Լավ նորություններ՝ երթուղայինների վարորդների, սպորտային ակումբների ու որոշ մայրիկների համար

Լավ նորություններ՝ երթուղայինների վարորդների, սպորտային ակումբների ու որոշ մայրիկների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Կառավարությունն ընդլայնում է 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը: Մասնավորապես 8-րդ միջոցառման մեջ ներառվում են երթուղային տրանսպորտը, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները, լողավազանները և զվարճությունների ու հանգստի կազմակերպման այլ գործունեությունները: Այս ոլորտներում գրանցված աշխատողները ևս կարող են դիմել 8-րդ կետով:

Ինչ վերաբերում է 9-րդ միջոցառմանը, ապա դրա շրջանակներում կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որտեղ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում