Իրանից Հայաստան բերվող 26 հազար հատ հավի ճտերը մաքսակետից հետ են ուղարկվել

Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության հունիսի 30-ին Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26 հազար հատ մեկ օրական հավի ճուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, քանի որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2011թ. հոկտեմբերի 20-ի N 42-Ա հրամանը «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին», բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում