Քեոփս փարավոնի թոռնուհու 5000-ամյա դամբարանը հասանելի է առցանց տարբերակով

Քեոփս փարավոնի թոռնուհու 5000-ամյա դամբարանը հասանելի է առցանց տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tart.am։ Այս շաբաթ Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով խորհուրդն աշխարհին հրավիրում է անվճար դիտելու Եգիպտոսի Մերեսանխ 3-րդ թագուհու 5 000-ամյա դամբարանը, հայտնում է The Guardian պարբերականը։

Այս շրջայցը կորոնավիրուսի կանխարգելման համար մարդկանց տեղաշարժման սահմանափակումների շրջանակում եգիպտական պատմական վայրերով 4 վիրտուալ ճանապարհորդություններից մեկն է։

Հեղինակավոր Հարվարդի համալսարանի մասնագետների կողմից 3D մոդելավորման համակարգի միջոցով այժմ հնարավոր է ոչ միայն պատկերավոր կերպով զննել ամբողջ դամբարանը, այլ նաև հավելյալ տեղեկություն կարդալ։

Հայտնի է, որ դամբարանն առաջինը Հարվարդի համալսարանից հնագետ-եգիպտաբան Ջորջ Էնդրյու Ռեյսներն է 1927 թվականին հայտնաբերել, որն ավելի ուշ նշել է, որ դամբարանը բացառիկ է իր տեսակով։

Մերեսանխ 3-րդը Քեոփս փարավոնի թոռնուհին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում