Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. ՏԵՍԱՆՈՒՅՈՒԹ
16/04/2020 19:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ոչինչ չունի թաքցնելու և եկել է այն ժամանակը, երբ ինքը պատրաստ է պատասխանելու բոլոր հարցերին։ «Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ»,-նշեց նա:
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ դիմել է հանձնաժողովին՝ իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում