«Իրավունք». Պետք է ընդունեն, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում

«Իրավունք». Պետք է ընդունեն, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում

«Իրավունք» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում երեկ նախ կարճ նախաբանով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

Ըստ էության, հանդիպումը կայացել է խիստ կառուցողական մթնոլորտում, ինչի մասին փաստեց անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նախկին հոխորտանքների փոխարեն` նիստից հետո արդեն «փուշը թողած» մեկնաբանություն տալով լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս առումով կոգնիտիվ դիսոնանս է ոչ միայն հանձնաժողովի անդամ իշխանական, այլ նաև ընդդիմադիր պատգամավորների շարքում: Տրված սպառիչ պատասխաններից հետո` իրենց մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում