Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կողմից Հայաստանին կհատկացվի լրացուցիչ աջակցություն
17/04/2020 12:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600 հազար լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին հայտնում են ՄԶԾ գրասենյակից:
Տրամադրված միջոցները, վերջերս հայտարարված $1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն՝ լաբորատոր համակարգերի պատրաստման, նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության, մասնագետների կարողությունների զարգացման և ռիսկերի հաղորդակցումը խթանելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում