ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի բևեռափայլը Սատուրնի վրա

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի բևեռափայլը Սատուրնի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Tert.am: ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր ինստագրամյան էջում հրապարակել է Սատուրնի ուշագրավ պատկերը՝ ցույց տալով` ինչ տեսք ունի բևեռափայլը հեռավոր մոլորակի վրա:

Կայքում նշվում է, որ պատկերի գույները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Պատկերը ստեղծվել է Cassini արբանյակի ուղարկած տվյալների հիման վրա: Դրանում երևում է Սատուրնի հարավային բևեռում տեղի ունեցած բևեռափայլը: Այն նշված է կանաչ գույնով:

Սատուրնի վրա բևեռափայլը տեղի է ունենում արևային քամիների և մոլորակի արբանյակների լիցքավորված մասնիկների փոխազդեցության արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում