Խորհրդարանում քննարկված մի շարք նախագծերի վերաբերյալ քվեարկություններ տեղի ունեցան

Խորհրդարանում քննարկված մի շարք նախագծերի վերաբերյալ քվեարկություններ տեղի ունեցան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԽորհրդարանում երեկ և այսօր քննարկված մի շարք նախագծերի վերաբերյալ քվեարկություններ տեղի ունեցան:

ԵԱՏՄ մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունվեց 104 կողմ, 0 դեմ ձայներով:

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 106, դեմ և ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ և 29 դեմ ձայներով:

Քվերակության դրվեց նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելաման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Նախագիծն ընդունվեց 105 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ ձայներով:

Իսկ ՀՀ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հոսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին 2018 թվականի համաձայնագրին միանալու մասին արձանագրությունը վավարեցնելու վերաբերյալ նախագծին կողմ քվեարկեց 108, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ արտահայտվածների թիվը 105 էր, դեմ էր 3 պատգամավոր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 108, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյնաի և Հակոբ Սիմիդյանի կողմից ներկայացված Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկորրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 107, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում