Մանրամասներ մահացած 75-ամյա պացիենտից

Մանրամասներ մահացած 75-ամյա պացիենտից

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.amԱպրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում