ՊՍՎ-ի տաղանդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍՎ-ի տաղանդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը կարող է հայտնվել Լա Լիգայում, հաղորդում է Daily Mail-ը:

Կատալոնական «Բարսելոնան» պայքարելու է 19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի համար:

Նշվում է, որ ՊՍՎ-ն 25 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար: Մալենը համարվում է թիմի առաջատարներից մեկը և նիդեռլանդական ակումբը չի պատրաստվում հեշտությամբ բաժանվել նրանից:

Հիշեցնենք, որ Մալենին իր կազմում են ցանկանում տեսնել նաև մի շարք անգլիական ակումբներ:

Նիդեռլանդների առաջնության այս մրցաշրջանում նա անցկացրել է 14 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում