ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.amՀայաստանում ապրիլի 19-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, ապաքինվել է 22 մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 1291 է: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 726 է:

Մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի:

Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում