Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
19/04/2020 14:29
![Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/5b945e4da01b1e25e28e44cf79fad1f7.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:
Արցախում այսօրվա դրությամբ մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հոգի:
Հիշեցնենք, որ նաօրեին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում