Վաղը Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Վաղը Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Times.am:  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 09.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում