Յուվենտուսը համաձայնեցրել է պայմանագիրը Կիեզայի հետ

Յուվենտուսը համաձայնեցրել է պայմանագիրը Կիեզայի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Յուվենտուսը» շարունակում է պայքարել կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի համար, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆիորենտինային»: Թուրինցիները պայմանավորվել են 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ, ըստ որի նա տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո, բայց մանուշակագույնները հակված են այլ տարբերակների:

Ըստ La Stampa-ի, «Ֆիորենտինան» նախընտրում է վաճառել Կիեզային «Մանչեսթեր Յունայթեդին»կամ «Ինտերին»: Ֆուտբոլիստը գնահատվում է 60 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» առաջարկել է 50 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 23 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Ֆեդերիկա Կիեզայի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում