Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության նախարարի կինն է. Մալյան

Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության նախարարի կինն է. Մալյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, FacebookՊետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության Նախարարի կինն է:

Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի միլիոնավոր դրամների պարգևավճարները բնականաբար չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար:

Ի դեպ, «Մալյան» PR ընկերությունում անցյալ շաբաթ որոշում կայացվեց չօգտվել պետության աջակցության ծրագրերից, այդ իրավունքը զիջելով առավել կարիքավորներին:

Շնորհավորում եմ նախարարի տիկնոջ ֆիրմային պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու կապակցությամբ:

#Սկոլիոզմեն

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Image may contain: text

Հետևեք մեզ նաև Telegram-ում