Հույս ունեն, որ այդ ժամանակ իշխանություն չեն լինի ու կպրծնեն ծառատունկի խնդրից. Վահագն Վարագյան

Հույս ունեն, որ այդ ժամանակ իշխանություն չեն լինի ու կպրծնեն ծառատունկի խնդրից. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, FacebookՕրեր շարունակ սոցիալական ցանցերում քննարկվում է Երևանում ծառերի այն խորը էտը, որ կատարվում է ապրիլ ամսին: Նույնիսկ համաշխարհային պանդեմիայի օրերին, երբ մասնագետներից շատերը կարծիք են հայտնում, թե սա բնության պատասխանն է մարդու ավերիչ գործունեությանը, Երևանի քաղաքային իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ գոնե այս տարի կարելի էր այդքան խորը էտ չանել կամ նույնիսկ ընդհանրապես չանել: Որովհետև իրենց առաջնային խնդիրը կանաչապատումն ու կանաչ գոտիների ավելացումն է, ոչ թե եղածը կասկածելի մեթոդաբանությամբ խուզելը:

Կհիշեք երևի, ամիսներ առաջ ժողվարչապետը ավետեց Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու կամ ցանելու անիրականանալի ծրագրի մասին, (այդպես էլ չհասկացանք վերջը տնկելու՞ էին, թե՞ ցանելու), իսկ պանդեմիան կարծես թե առիթ պետք է դառնար, որ արագացնեին այդ ծրագիրը: Եղավ հակառակը. ծրագիրը տեղափոխեցին հաջորդ տարի՝ երևի թե հույս ունենալով, որ գոնե այդ ժամանակ իշխանություն չեն լինի ու կպրծնեն այդ խնդրից:

Հիմա անրադառնանք Երևանին. տակավին վերջերս պարգևավճար ստացած քաղաքային իշխանությունները ճիշտ կանեն էտի փոխարեն կանաչապատման աշխատակիցների հետ լծվեն ծառատունկեր կազմակերպելուն, քանի որ սա եզակի հնարավորություն է քաղաքում կանաչ գոտիների ստեղծման ու Նորքի և «Մոնումենտի» բարձունքներում անտառների վերականգնման համար: Կարգին Հայկոն կամ պետք է հասկանա, որ իրական գործ պետք է անի, այլ ոչ թե կանաչ տարածքներն ավելի վնասելու ձևով աշխատանքի իմիտացիա ստեղծի, կամ էլ պետք է պատրաստվի, որ Երևանի իրական բնապահպանական խնդիրները վերջակետ են դնելու քաղաքապետի պաշտոնում իր անփառունակ գործունեությանը:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում