Վերականգնվել է Times.am կայքի աշխատանքը

Վերականգնվել է Times.am կայքի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Times.amՀարգելի ընթերցողներ, տեխնիկական խնդիրների պատճառով վերջին երկու օրերին Times.am լրատվական կայքը չի թարմացվել։ Խնդիրը կայքը սպասարկող սերվերի աշխատանքի հետ էր կապված։ Եվ քանի դեռ նոր սերվեր ծրագրավորելու անհրաժեշտություն կար, որոշեցինք որոշակիորեն թարմացնել նաև կայքի ծրագրային ապահովումը։ Բոլոր այս աշխատանքներն արդեն ավարտված են և մենք վերադառնում ենք բնականոն գործունեության մեր գրաֆիկին։

Times.am-ի խմբագրությունը՝ պատճառված անհարմարությունների համար խնդրում է մեր ընթերցողների ներողամտությունը։ Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կայքի աշխատանքների խափանման առթիվ նամակներով և զանգերով իրենց մտահոգությունն են հայտնել։ Մենք գնահատում ենք ձեր հոգածությունը և հավաստում, որ այսուհետ ևս կշարունակենք հավատարիմ մնալ բոլորիս համատեղ կարգախոսին՝ Times.am – մաքուր լրահոս, գիտակից ընթերցող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում