Որ դեպքում կհետաձգվեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունները

Որ դեպքում կհետաձգվեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԵթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը չվատթարանա, ապա ոչինչ չի խանգարի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիին։

Նա շեշտել է, որ ընտրությունների անցկացմանը կարող է խանգարել միայն վարակի մեծ թափով տարածումը։

Ըստ պատգամավորի, չնայած բժշկական կանխատեսումները հուսադրող են, բայց ամեն ինչ կարող է փոխվել՝ առանձին խմբերի անպատասխանատու պահվածքի պատճառով:

Ավելի վաղ Մառնեուլիում հարևան գյուղերի մի քանի հարյուր բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ, որ իրենք դուրս գան քաղաքից, որպեսզի վաճառեն բերքը: Նույն օրը տեղական իշխանությու

Հետևեք մեզ նաև Telegram-ում