Բենիտեսը միաժամանակ և՛ վատագույն, և՛ լավագույն մարզիչն էր․ Ջոնսոն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» նախկին պաշտպան Գլեն Ջոնսոնը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում իր կարիերայի ամենավատ և ամենալավ մարզիչը:
«Իմ կարիերայի լավագույն մարզիչը, իհարկե, Հարի Ռեդնապն էր: Նա մեզ նման էր: Նա ինձ մեկնաբանություններ էր գրումձիերի մասին, երբ ես մրցավազքում էի, նա սիրում էր, երբ տղաները հաճույք էին ստանում իրենց ժամանակից:
Իսկ ամենավա՞տը: Ես կնշեի Բենիտեսին, չնայած դայստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Նա միևնույն ժամանակ լավագույն մարզիչն էր և վատագույնը: Նա երբեք չի փորձել լինել ձեր ընկերը: Ես դա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նա ամենավատ մարզիչն էր: Բայց նա դա անում էր խելամտորեն: Բենիտեսը առավելագույնն էր ստանում ֆուտբոլիստներից՝ չլինելով մեր ընկերը:
Հետևաբար,այդ առռումով նա ինձ դուր էր գալիս: Խաղից հետո բոլորը ասում էին Տորեսին. «Լավ է, երեք գոլ խփեցիր», իսկ Բենիտեսը կասեր. «Այո, բայց պետք է չորսը խփեիր»: Նա քաղում էր ձեզանից առավելագույնը: Ես դա բացասական իմաստով չեմ ասում, ինձ դուր էր գալիս Բենիտեսը, պարզապես նա ամեն ինչ անում է յուրովի», – մեջբերում է Ջոնսոնին Talksport-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում