Այ համարձակությունը սա է, բռավո, Արսեն Ավակով. Ռուբեն Մելիքյան
24/04/2020 19:32

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Facebook: Այ համարձակությունը սա է։
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը թվիթ է արել ապրիլի 24-ի խորհրդի մասին՝ այն ներկայացնելով որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր։
Ինչու՞ է համարձակություն։ Որովհետև Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը 2 օր առաջ պաշտոնապես դիմել էր Ուկրաինական պաշտոնատար անձանց՝ հորդորելով ձեռնպահ մնալ 1915 թվականի դեպքերը որպես «ցեղասպանություն» որակելուց (հղումը՝ ստորև)
Բռավո, Արսեն Ավակով։
ՀԳ. կոչ եմ անում թվիթերում օգտահաշիվ ունեցող ընկերներիս «հավանել» կամ այլ կերպ արձագանքել Ավակովի թվիթին (հղումը՝ ստորև)։