Թող մեր սրբերի բարեխոսությունն օգնություն լինի ամենքիս

Թող մեր սրբերի բարեխոսությունն օգնություն լինի ամենքիս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Facebook2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն։ Ես կարծում եմ, որ սա շրջադարձային իրադարձություն էր, որից հետո մեր ժողովրդի երկնային պահապանների բանակն ավելացավ 1.5 միլիոն սրբերով։ Թող դա բարձրագոչ չհնչի, բայց արդեն հինգ տարի է, ինչ իմ ընկալման մեջ նրանք ոչ թե զոհ, այլ սուրբ են։ Հինգ տարի է, ինչ ես ոչ թե ոգեկոչում եմ նահատակների հիշատակը, այլ խնդրում նրանց բարեխոսությունը։

Եվ թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր պետությանն ու մեր Հայրենիքին։ Եվ թող մեր սրբերի բարեխոսությունն օգնություն լինի ամենքիս։ Ամեն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Image may contain: 41 people, indoor

Հետևեք մեզ նաև Telegram-ում