Գեղարքունիքւմ վերջին 2 օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր

Գեղարքունիքւմ վերջին 2 օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը:

«Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի: Մահացել է ևս մեկ քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 803 փաստացի բուժվողներինը՝ 846: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17342 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում