Գերմանիայում մտածում են արգելել ֆուտբոլիստներին տոնել գոլերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է Բունդեսլիգայում մրցաշրջանի վերսկսման հնարավորությունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Spiegel-ը։
Գերատեսչությունը սահմանափակումների երկու տարբերակ է առաջարկել, որոնք կարող են ֆուտբոլային խաղերի ժամանակ ներմուծվեն։ Առաջինի համաձայն, բոլոր ֆուտբոլիստները պետք է մարզադաշտում լինեն դիմակներով, նաև հրաժարվել միմյանց հետ շփումից ոչ խաղային դրվագներում։ Օրինակ, գոլերը տոնելը։
Երկրորդ տարբերակը չի նախատեսում այդպիսի խիստ սահմանափակումներ հենց խաղի ընթացքում, բայց պարտավորեցնում է ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին նվազագույնի հասցնել շփումը միմյանց և այլ մարդկանց հետ: Արտագնա խաղերի համար թիմերը պետք է ամբողջությամբ վարձեն հյուրանոցները և բոլոր խաղացողներն ու մարզչական շտաբի ներկայացուցիչներն ունենան առանձին սենյակներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում