Լա լիգայի վերսկսման դեպքում Ազարը կվերադառնա խաղադաշտ
25/04/2020 18:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել կոճի վիրահատությունից հետո։
Marca-ն գրում է, որ Լա լիգայի վերսկսման դեպքում Ազարը կվերադառնա խաղադաշտ ու կմասնակցի «արքայական» ակումբի մի քանի հանդիպումների։
«Բլանկոսները» մտադիր են վերսկսել մարզումները մայիսի 4-ին։ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի առաջին երկու շաբաթների ընթացքում։
Ազարը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Մասնակցած 15 խաղերում նա 1 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցում կատարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում