Վերջին շրջանում առաջնագծում ակտիվացած թռիչքների մասին

Վերջին շրջանում առաջնագծում ակտիվացած թռիչքների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.amՎահագն Մխոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում առաջնագծում ակտիվացած թռիչքներին՝ հղում կատարելով Հայկ Խաչիկյանի վերջերս կատարած գրառմանը.

«Էս թեման գրեթե աննկատ անցավ, բայց շատ կարևոր հարց է։

Շատ նման ա նրան, որ Ադրբեջանում կորպուսներին կցել են մեկական ուղղաթիռային խառը էսկադրիլիա։ Ենթադրում եմ որ 4-6-ական Մի-8/17 ու Մի-24/35։ Մինչ այդ էլ Նախիջևանի ԱՀԲ-ն էր ստացել իր ավիացիոն ստորաբաժանումները 4-ական Մի-17 ու Մի-35 + 2-4 Սու-25։

Սա էապես ընդլայնում է ադրբեջանական կորպուսների ինքնուրույնությունը ու հնարավորությունները։ Ու հաջորդ պատերազմում ադրբեջանական զորային ավիացիան ավելի ներդաշնակ է գործելու ցամաքային զորքերի հետ։

Մյուս կողմից էլ էդ ավիաբազաները թիրախների առաջնահերթության ցուցակում բարձրանում են ավելի վերև»,- գրում է Վահագն Մխոյանը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում