Ֆաբիո Կապելո․ Իսպանիայում միայն մեկ ակումբ կա, որը չի տուժի կորոնավիրուսից
27/04/2020 20:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Իսպանիայի ֆուտբոլային ակումբների ֆինանսական վնասների մասին, որը առաջանում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի արդյունքում։
«Կարծում եմ՝ Իսպանիայում միակ թիմը, որը չի տուժելու կորոնավիրուսից ֆինանսական տեսանկյունից, «Ռեալ Մադրիդն» է։ Թե՛ «Բարսելոնան», թե՛ «Աթլետիկոն» տուժելու են։
Տրանսֆերային շուկայում հեղափոխական փոփոխություններ են սպասվում։ Մենք հասել էինք նրան, որ ֆուտոլիստներին անհեթեթ հոնորարներ էին տալիս։ Հիմա ամեն ինչ փոխվելու է»,-Կապելոյի խոսքն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
Մայիսի 4-ին Մադրիդի «Ռեալը» նախատեսում է վերսկսել մարզումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում