«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին երկու չվերթ կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին երկու չվերթ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրմենիա ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը և մանրամասներ հայտնել չվերթների վերաբերյալ: Գևորգ Խաչատրյանի գրառումը՝ ստորև.

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, Արմենիա ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել office@armeniafly.com կամ info@armeniafly.com հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև 30/04 ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի: Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով միայն: Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում