Այսօր կայանալու է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Այսօր կայանալու է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, Times.amՈւկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա Կիև-Երևան-Կիև չվերթը՝ SkyUp ընկերության կողմից։

Դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։

«Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։ Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով՝ +380733737447»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում