ԱԱԽ պատվիրակությունը կմասնակացի անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը
02/07/2013 12:06
Նմանատիպ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք: Ինչպես տեղեկացնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը, ԱԱԽ պատվիրակությունը կմասնակացի անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:
Արթուր Բաղդասարյանը հանդիպմանը հանդես կգա տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով: Այցի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի և այլ երկրների իր գործընկերների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում