Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր (առակ)

Նմանատիպ
Մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին. – Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.
– Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։
Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»: Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասնմեկ ամիսն ուտեմ-խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։ Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևացնեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։ Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.
– Ո՞ւր ես դնում, ջրաղացպան։ Նա սկսեց արաբերեն խոսել.
– Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի: Եվ ասում է հրեշտակին.
– Ի՞նչ ես ասում, պարոն։
Հրեշտակն ասում է. – Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում