Արսենալը դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել Օզիլին
28/04/2020 22:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Կիսապաշտպան Մեսութ Օզիլի ապագան «Արսենալում» շարունակում է անորոշ մնալ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
31-ամյա գերմանացուն դեռևս նոր պայմանագիր չի առաջարկվել։ Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին։
Իր տարիքի պատճառով կիսապաշտպանը կարող է չընդգրկվել Արտետայի երկարաժամկետ ծրագրերում։ Ակումբն այս ամառ կարող է փորձել վաճառել Օզիլին, սակայն ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներին ձեռնտու չէր ֆուտբոլիստի՝ շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում