Հուսով եմ՝ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում. Միքայել Մինասյան

Հուսով եմ՝ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, FacebookԻ տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։

Ընդունեք ի գիտություն.

Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու.

1. Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

2.Օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար:

3.Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար:

4. Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար:

5.Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության։

Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։

Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։

Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած…

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում