Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց. Նարեկ Մալյան

Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց. Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, FacebookԻշխանության հերթական ստախոսությունը տապալվեց:

Երեկ Գեղարքունիքի մարզպետը Հայկական Ժամանակին տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա:

Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500…

Չնայած նրան որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն որով տիրաժավորվեց այդ խաբեությունը պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:

Իհարկե հայտարարվեց որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտենք որ Հայկական Ժամանակը բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված…

Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերվում է այն փոքրիկ ստին որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք որ հավատում ենք… ի վերջո իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում